Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրակն են ըն­կել

Կրակն են ըն­կել
17.01.2020 | 00:39
Մինչ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քյան է­ջում շտա­պում է չճշտ­ված տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դել, հե­տո սր­բագ­րում ու խմ­բագ­րում է՝ հի­շե­լով նախ­կին աշ­խա­տան­քը, գե­րա­տես­չու­թյուն­ներն ի­րենց պա­տաս­խա­նա­տու­նե­րով ու­զում են ար­դեն «կախ­վել»։ Հան­րու­թյա­նը վայր­կյան իսկ ա­ռաջ իբր լավ լուր հա­ղոր­դե­լու մեծ մղումն ա­նընդ­հատ ան­հե­թեթ վի­ճա­կի մեջ է դնում ո­լորտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նա­խա­րար­նե­րը սկ­սել են զգու­շա­նալ այս կամ այն թվա­յին տվյալ, ա­ռա­ջըն­թա­ցի մա­սին որևէ ցու­ցա­նիշ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին նա­խա­պես ներ­կա­յաց­նե­լուց, մտա­վա­խու­թյուն ու­նե­նա­լով, որ բա­նա­վոր աս­ված մո­տա­վոր թվե­րը Փա­շի­նյա­նը կա­րող է վերց­նել ու ան­մի­ջա­պես հրա­պա­րա­կել սո­ցիա­լա­կան ցան­ցում։ Իսկ երբ հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես ամ­փոփ­վում են, եր­բեմն աս­վա­ծից շե­ղում­ներ են լի­նում, ու նա­խա­րար­նե­րը հայ­տն­վում են եր­կու քա­րի ա­րան­քում։ Մի կող­մից պի­տի հան­րու­թյա­նը պար­զա­բա­նեն, թե ին­չու վար­չա­պե­տի ու նա­խա­րա­րի թվե­րը չեն «բռ­նում», մյուս կող­մից էլ Փա­շի­նյա­նին ստիպ­ված պի­տի եր­կար-բա­րակ բա­ցատ­րեն, որ մո­տա­վոր և կոնկ­րետ վի­ճա­կագ­րու­թյու­նը տար­բեր բա­ներ են, չկա­րո­ղա­նա­լով նրա ե­րե­սին բա­ցա­հայտ ա­սել՝ ու՞ր ես շտա­պում, ա՛յ մարդ։
Ի դեպ, կա­ռա­վա­րու­թյան աղ­բյու­րի տե­ղե­կաց­մամբ, նա­խա­րար­նե­րը շատ այլ հար­ցե­րում էլ հա­ճախ ստիպ­ված են լի­նում տե­ղի տալ վար­չա­պե­տի հրա­հանգ­նե­րին, շատ լավ հաս­կա­նա­լով, որ նման վար­քա­գի­ծը ոչ մի զար­գա­ցում չի ա­պա­հո­վե­լու հա­մա­կար­գին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ